‘Ժաննա Ֆրիսկեի քաղցկեղով հիվանդ լինելու լուրը հաստատել է երգչուհու ամուսինը’

1534

Ռուսաստանցի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը այսօր պաշտոնապես հաստատել է, որ երգչուհին հիվանդ է քաղցկեղով: Այդ մասին Շեպելևի հայտարարությունը այսօր հայտնվել է Ֆրիսկեի պաշտոնական կայքում, որը, սակայն, այս պահին անհասանելի է օգտատերերի համար:

Մինչ այդ 39-ամյա Ֆրիսկեի մամուլի խոսնակ Անիսա Աշիկուն հերքել էր Ֆրիսկեի հիվանդության մասին լուրերը՝ հայտարարելով, որ երգչուհին շատ լավ է իրեն զգում և այժմ Մայամիում է:

Նախորդ հոդվածը‘Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Համերգ՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին’