‘«Ժառանգական քնարերգություն» (քաղաքական մելոդրամա՝ երկու գործողությամբ)’

1404

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Խաչատուր Քոքոբելյանին
 
Ոչ փիառ, ոչ արշավ սգավոր,
Հեռացիր, մոռացիր ինձ հավետ
Իմ ուղին միշտ խրթին, մենավոր
Կգնամ սարերի քամու հետ:
Իմ ճամփան` Բաղրամյան, մի գիշեր,
Սատարող ոչ մի ուժ չի ժպտա, 
Հեռացի՛ր, էլ սարեր մի շարժիր, 
Ինձ այդպես, ախպոր պես, մի՛ գթա…
Հուսաբեկ ընտրություն թող լինի,
Ւմ վերև թող Սերժիկ չըխնդա.
Մեկ տոկոս — չորս տոկոս թող լինի,
Միայն թե, ախպոր պես, մի՛ գթա… 
 
Խաչատուր Քոքոբելյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին
 
Որպես փոքրիկ կուսակցության`ձգված փիառ, 
Դողում է սիրտս սատարումով մի ահարկու. 
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.- 
Մի 5 մանդատ եւ Րաֆֆիի աչքեր երկու: 
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես 
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի — 
Իմ ալ կարմիր մանդատն ահա քաղաքի մեջ 
Կանգնել է սեգ, ու սպասում է` լուռ հանձնողի:  
Կանգնել է լուռ, իրար կպած` թերթիկ երկու, 
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն, 
Մի գորշ նկար, ինչպես տխուր այս օրերում 
Անբոց մորմոքը դեմոկրատ իմ նուրբ հոգու: 

Երթամ հիմա: Սատարումով անմխիթար, 
Ժառանգության միջանցքներով ու դռներով, 
Անհրապույր այն փեսայի կանչով մթար 
Ու տավուշյան իմ հէկ-երի վերջին սիրով,- 
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ, 
Որպես գործիչ հալածական, որպես տեսիլ- 
Տա՜մ սատարումս Րաֆֆիին ես վերջապես 
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր… 
Թող ո՛չ մի սատարող չպահանջվի ինձնից բացի, 
Ուրիշ ուժեր մեր Րաֆֆիին թող մոտ չգան. 
Եվ թող տեսնեն աչքերի մեջ սատարվածի, 
Դեմոկրատնե՛ր, լուսապսակ ձեր ապագան: 
Թող դուրս ընկած աչքերիս մեջ սատարածի 
Նոքա տեսնեն պայծառ օրերս ապագա,- 
Էլ սատարող չպահանջվի ինձնից բացի, 
Ո՛չ մի ստվեր իմ հէկ-երին էլ մոտ չգա.

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

Նախորդ հոդվածը‘Վացլավ Կլաուս. ԵՄ-ին Նոբելյան մրցանակի արժանացնելը ողբերգական սխալ է ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուս-վրացական համաձայնագիր է պատրաստվում ուժի չկիրառման մասին ‘