‘«Ժառանգության» ներկայացուցիչը գտնում է, որ ընտրակաշառքն այլեւս արդիական չէ’

1160

«Վերջին շրջանում ակտիվացել է գործող քաղաքապետը, նա բարեգործ է դարձել, և կարծես թե մոտ մեկ ամիս առաջ արդեն սկսել է իր քարոզարշավը»,- այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններին «Բարեւ, Երեւան» դաշինքի  ընտացուցակի մեջ ընդգրկված Դավիթ Սանասարյանը:

Մայրաքաղաքի կառավարման խնդիրներից Սանասարյանն առանձնացրեց  համատիրությունների հարցը, հաջողության հասնելու պարագայում, նրա խոսքով, «Ժառանգությունը» մտադիր է այդ հարցը լուծել, քանի որ «այդ կառույցները դարձել են իշխանությանը սպասարկողներ»:

Անդրադառնալով ընտրակաշառքին խնդրին՝ Դավիթ Սանասարյանը կարծիք հայտնեց, որ այն կորցրել է իր դերը, քանի որ, նրա դիտարկմամբ,  նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ վերցնում են, բայց չեն ընտրում:

«Կարծում եմ՝ այս առումով ցանկալի է, որ լինի միասնական շտաբ, որը կվերահսկի ընտրությունները, բայց միասնական շտաբի անդամները, ըստ մեզ, պետք է բացառեն բարեգործությունները, եթե այդպես լինի, մենք ևս կմասնակցենք այդ միասնական շտաբի գործունեությանը», — ամփոփեց Դ. Սանասարյանը:
Նշենք, որչ ասուլիսին ներկա, ոչ իշխանական ուժերը ներկայացնող  բոլոր բանախոսները հավանություն տվեցին ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբի գաղափարին:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայում Հենրիխ Մխիթարյանի «տենդ» է տարածվել’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է, թե ով է ներխուժել ԱԺ. Նա վերակենդանացման բաժանմունքում է (Տեսանյութ)’