‘«Ժառանգության» տարածած տեսանյութը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին’

1548

Ինչպես տեղեկացրել էինք, «Ֆեյսբուքում» Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական էջը հայտարարություն էր տարածել, որ «քիչ հետո բոլորին հասանելի կլինի այն տեսանյութը, որտեղ պարզ բոլորը կտեսնեն թե ինչ են խոսացել Րաֆֆին ու Սերժը»:  Խոստացված տեսագրությունը տարածվել է՝ հետեւյալ մեկնաբանությամբ.

«Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք», — Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը` «Չէ, ինձ մի ասեք, եթե դուք դրա կողմնակիցը չեք` պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը»


Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» ակադեմիայի սաներին սովորեցնում են Հենրիխ Մխիթարյանի հայտնի հնարքը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ Օլանդը շնորհավորել է Ս. Սարգսյանին եւ հիշեցրել չափազանց երկար տեւած ԼՂ հիմնախնդրի մասին ‘