‘«Ժառանգությունը» իրազեկել է հանրահավաքի մասին, որը կարող է չկայանալ’

1722

«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնելու մասին: 

Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց սակայն, որ հանրահավաք, հնարավոր է, չկայանա:

«Անկախ այն բանից, հանրահավաք կլինի, թե այլ ձեւաչափ, Րաֆֆի Հովհաննիսյանը այդ օրը հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով», — տեղեկացրեց Խուրշուդյանը: «Այլ ձեւաչափը», ըստ խոսնակի, ենթադրում է, որ հավաքը կարող է տեղի ունենալ որեւէ դահլիճում:

«Համենայնդեպս, քաղաքապետարանին իրազեկել ենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին», — եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը:   

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը հայկական գյուղերի զարգացման համար $4 մլն է տրամադրել’