‘«Ժառանգությունը» կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված նիստին ‘

870

Վաղը «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված՝ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված նիստին: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց «ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Վաղուց գործում է այդ մարմինը, օրինակ՝ ես չգիտեմ՝ դա ինչ մարմին է, նախ ուզում եմ տեսնել գործող այդ մարմինը, որի մասին քչերն են տեղյակ: Եթե հրավիրում են, նշանակում է՝ մենք ասելիք կունենան այդտեղ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս չգիտեր, թե քննարկման ինչ ֆորմատ է ընտրված, սակայն կարծում է, որ այդ հրավերը պետք է ֆորմալ բնույթ չկրի:
«Եթե հրավերը եղավ ֆորմալ, ապա մենք չենք շարունակի մասնակցել այդ քննարկումներին: Եթե անկեղծորեն ընդդիմության ընդգրկումով ուզում են ձևաչափ փոխել և իրական գործողություն ծավալել, ապա կփորձենք մեր մասնակցությամբ և առաջարկություններով անել դա»,- եզրափակեց Ռ. Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այդ պատճառով վարչապետը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել է մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին թունավորել են ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում գաղտնի գործակալն ինքնասպան է եղել ‘