‘ «Ժառանգությունը» հանվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից (լրացված)’

1039

Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը: Վարման կարգի վերաբերյալ հայտարարությունով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը և հայտարարեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր խորհրդակցություն էր հրավերել, որի ժամանակ պարզ է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցությունը հանվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Փոստանջյանի այս խոսքերից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին: 

Քիչ հետո պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը այսօր կարգադրություն է ստորագրել, որով սահմանվում են ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակը Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Այս կարգադրությունից պարզ է դառնում, որ ԱԺ նախագահը պատժել է «Ժառանգություն» կուսակցությանը՝ ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանին նախորոք չճշտված հարց տալու համար: Կարգադրությունն ներկայացնում ենք ստորև.

Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով (ԱՊՀ ՄԽՎ)

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  խմբակցություն -9 տեղ      

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-5 տեղ

«Հայ Ազգային Կոնգրես»  խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր»խմբակցություն -1 տեղ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»   խմբակցություն-1 տեղ

«Ժառանգություն» խմբակցություն-1 տեղ

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն -4 տեղ եւ  

3 փոխարինող անդամի տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-2 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն 1 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 տեղ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  խմբակցություն-1 տեղ

«Ժառանգություն» խմբակցություն-1 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ԵԱՀԿ ԽՎ)

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն -1 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-1 տեղ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն -1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 փոխարինող անդամի տեղ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»   խմբակցություն 1 փոխարինող անդամի տեղ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն-2 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-1 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 փոխարինող անդամի տեղ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն-1 փոխարինող անդամի տեղ

ՀայաստանԵվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողով

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն-3 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-1 տեղ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 տեղ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  խմբակցություն-1 տեղ

«Ժառանգություն» խմբակցություն-1 տեղ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ՀԱՊԿ ԽՎ)

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն -4 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -2 տեղ

«Հայ Ազգային Կոնգրես»խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 տեղ

«Ժառանգություն» խմբակցություն-1 տեղ

Միջխորհրդարանական միության

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն -4 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -1 տեղ

«Հայ Ազգային Կոնգրես»խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 տեղ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  խմբակցություն-1 տեղ

«Ժառանգությունե խմբակցություն-1 տեղ

ՆԱՏՕի խորհրդարանական վեհաժողով

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն-1 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-1 տեղ

«Ժառանգություն» խմբակցություն- 1 տեղ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն -1 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 տեղ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով

 (ՍԾՏՀ ԽՎ)

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն -1 տեղ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-1 տեղ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն-1 տեղ

«Օրինաց երկիր» խմբակցություն-1 տեղ

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանին հուշել են, որ հրաժարական պետք է տա’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես ռասիզմ ‘