‘«Ժառանգությունը» ներկայացրեց «Բարեւ, Երեւան» նախընտրական ցուցակը’

1188

Ազատության հրապարակում քիչ առաջ ներկայացվեց «Ժառանգության» ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, փորձ արվեց հիմնական ընդիմադիր ուժերի հետ ընտրությունների գնալ միասնական ցուցակով: «Այս անգամ եւս չստացվեց այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց ակնհայտ է, որ մայրաքաղաքի ժողովուրդը՝ Ազատության հրապարակից սկսած, որոշելու է, թե ով է լինելու ավագանու մեծամասնությունը եւ Երեւանի քաղաքապետը», — ասաց նա:

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈՒԿ, Պահպանողական, «Շրջադարձ», ՀԱՍԿ կուսակցությունների համատեղ ցուցակը, որը կրում է «Բարեւ Երեւան» անունը: Ըստ Խուրշուդյանի, ցուցակում բացի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաեւ գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ եւ այլոք:

Ցուցակը գլխավորում են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, «Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

Ցուցակում ընդգրկված են նաեւ մասնավորապես՝  Ստեփան Սաֆարյանը, Գագիկ Եղիազարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Անի Քոչարը, Սիմոն Ղոնախչյանը, Իզաբելլա Աբգարյանը, Դանիել Իոաննիսյանը, Սուրեն Զոլյանը, Աղասի Թադեւոսյանը, Արմեն Պողոսյանը եւ այլոք, ընդհանուր առմամբ՝ 64 հոգի:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը կողմ է պաղեստինյան պետության ձևավորմանը. Բենիամին Նեթանյահու’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Չեխիայի ազգային հավաքականի ժամանակացույցը Երևանում’