‘«Ժառանգությունը» սահմանադրական բարեփոխումների կողմնակից է, որոնք, սակայն, կիրականացվեն Հայաստանի նոր իշխանությունների կողմից ‘

1385

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն է տեսնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կուսակցության վարչության անդամ Արմեն  Մարտիրոսյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն բացառապես նոր լեգիտիմ իշխանությունների, այլ ոչ թե ներկայիս կառավարող ռեժիմի կողմից, որը նախաձեռնելով Հիմնական օրենքի բարեփոխումները` ընդամենը սեփական վերարտադրության նոր ուղիներ ապահովելու նպատակ է հետապնդում: Մարտիրոսյանը հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցության համար սահմանադրական բարեփոխումները ենթադրում են հանրապետության անցումը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի, ինչպես նաև ընդդիմությանը վերահսկողական լիազորություններով օժտելը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնք որպես այլընտրանք առաջարկում են Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ որում, Սարգսյանը հավաստիացրել է, որ վարչապետի պաշտոնի չի հավակնում իրադարձությունների նման զարգացման դեպքում:

Հուլիսի 5-ին Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը: Ներկայիս Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին, հետագայում 2005 թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեի միջոցով դրանում փոփոխություններ են կատարվել:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Շնորհավորանքի խոսք Սահմանադրության ընդունման առիթով’
Հաջորդ հոդվածը‘«Բարգավաճ Հայաստանը» սահմանադրական բարեփոխումների իմաստ չի տեսնում’