‘Ժառանգություն. Բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը’

1154

Վերջին օրերին ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնության դեպքերի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ«Ժառանգություն» խմբակցությունը:

Հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև.

«Ինչպես հայտնի է, օրերս դեռեւս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:

Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել եւ պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ:

Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները»:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի դիվերսանտների հետ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը՝ բռնության դեպքերի մասին. Նման բաները պատահական չեն լինում ‘