‘Ժերար Դեպարդիեն դարձել է «Թերեքի» երկրպագու եւ 5 սենյականոց բնակարան ստացել Գրոզնիում’

849

Հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն Չեչնիա ժամանելուց հետո այցելել է Գրոզնիի մարրզադաշտ, որտեղ Ռուսաստանի առաջնության իր հանդիպումներն է անցկացնում «Թերեքը»:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, թանկագին հյուրին դիմավորել է մարզահամալիրի տնօրեն Մագոմեդ Մացուեւը: Մարզադաշտում կարճ էքսկուրսիայից հետո Մացուեւը Դեպարդիեին է նվիրել «Թերեքի» շարֆը եւ «Ահմատ Արենա» մարզադաշտի փոքրիկ հուշանվերը: Գրոզինում Ժեպարդիեն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից նաեւ հինգ սենյականոց բնակարան է ստացել:

Նշենք, որ Դեպարդիեն 50 տարվա ֆուտբոլի երկրպագու է: Ժամանակին զբաղվել է այդ մարզաձեւով, եղել է դարպասապահ: Փոքր հասակում նրա կուռքն է եղել 1950-ականների Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ֆրանսուա Ռեմետերեն, այնուետեւ երկրպագել է Ֆաբյեն Բարտեզին, իսկ ներկայումս մեծագույն դարպասապահ է համարում Ջանլուիջի Բուֆոնին:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է հնարավորինս արագ նախագահի եւ խորհրդարանի նոր ընտրություններ կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը հրաժարվում է դասավանդել բուհում՝ «այն բանտի վերածելու պատճառով» ‘