‘Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ ՖԻՖԱ-ում Մորդովիայի դեսպանը’

794

Ռուսաստանի նորաթուխ քաղաքացի, հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ ՖԻՖԱ-ում Մորդովիայի դեսպանը՝ Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում 2018 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների եւ անցկացման շրջանակներում:

«Նա լուսանկարեց աշխարհի առաջնության համար կառուցվող շինությունները, այդ թվում՝ «Հոբելյանական» մարզադաշտը, հետագայում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին պատմելու համար, թե ինչպես է Սարանսկը պատրաստվում առաջնությանը:

Դեպարդյեն խոստացել է հաճախակի ակցելել Մորդովիա»,- Մորդովիայի կառավարության ներկայացուցչի խոսքն է մեջբերում «Р-Спорт»-ը:

Նշենք, որ Բլատերն ու Դեպարդյեն մտերիմ ընկերներ են:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիոն ցանցին աջակցություն ցուցաբերելու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի են հանրապետության մի շարք ճանապարհներ ‘