Ժերար Պիկեի եւ Շակիրայի որդիները կապրեն մոր հետ Մայամիում

225

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան, 35-ամյա Ժերար Պիկեի եւ 45-ամյա կոլումբացի երգչուհի Շակիրայի որդիները կապրեն մոր հետ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, հաղորդում է AS-ը։ Կողմերը համաձայնության են հասել 13 ժամ տեւած բանակցություններից հետո։

Զույգը 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է։ Նրանց ավագ որդին 11 տարեկան է, կրտսերը՝  9 տարեկան։

Պիկեն հնարավորություն կունենա Մայամիում երեխաներին տեսնել առանց սահմանափակումների։

Նախորդ հոդվածըFIFA 23-ը կանխատեսում է Արգենտինայի չեմպիոնությունը ԱԱ-2022-ում
Հաջորդ հոդվածըԲերեզովսկին Հայաստանի հավաքական է հրավիրել 25 խաղացողի