Ժերար Պիկեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին

241

«Բարսելոնայի» 35-ամյա պաշտպան Ժերար Պիկեն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալմերիա» հանդիպումը վերջինը կլինի Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում՝ դառնալով Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Նախորդ հոդվածը«Փյունիկը» պարտվեց «Բազելին» եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԷրդողանը նշել է հացահատիկային գործարքը երկարացնելու անհրաժեշտությունը