‘Ժիրինոսվսկին գտնում է, որ Սոբչակին փող պետք չէ’

1088

Ռուսաստանի  Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ Քսենիա Սոբչակին ընդհանրապես պետք չէ վերադարձնել փողերը, որոնք առգրավվել էին խուզարկության ժամանակ, քանի որ վերջինս չի կարող ապացուցել այդ գումարի ծագումը:

«Որ Քսենիա Սոբչակին չեն վերադարձնում փողերը շատ ճիշտ է», — մեջբերում է Ժիրինովսկիին vesti.ru-ն: Բացի այդ, քաղաքական գործիչի կարծիքով, Քսենիային ընդհանրպես փող պետք չէ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքացիական դատարանը որոշում էր կայացրել չվերադարձնել Քսենիա Սոբչակին այն գումարը, որը առգրավվել էր «Բոլոտնայա հրապարակի» գործի հետաքննության ընթացքում նրա տանը իրականացված խուզարկության ժամանակ: Դատավճիռը բացատրվել է նրանով, որ առգրավված € 1,4 մլն կարող է ծախսվել անկարգությունների կազմակերպման վրա:

Նախորդ հոդվածը‘Հունգարիայի օմբուդսմենը Սաֆարովի գործով զեկույց է պահանջել արդարադատության նախարարից’
Հաջորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատի հաշվետվութան երկու էջը վերաբերում է արտաքին հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան’