‘Ժիրինովսկին դոլարը գնահատել է 65 կոպեկ’

1201

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է դոլարի փոխարժեքը սահմանել 65 կոպեկ, հաղորդել է Интерфакс-ը: Քաղաքական գործչի կարծիքով՝ ամերիկյան արժույթը չափազանց գերագնահատված է:

«Սահմանեք դոլարը՝ ինչպես սովետական իշխանության օրոք էր, եկեք վճարենք 65 կոպեկ, և ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է Ժիրինովսկին: Նրա կարծիքով՝ նաև անհրաժեշտ է արգելել դոլարային հիպոտեկը և արտարժույթի շրջանառությունը երկրում:

Արտարժութային հիպոտեկի հնարավոր արգելման մասին հունվարի 30-ին հայտարարել է նաև Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլլինան:

Հունվարի 28-ին պետդումա էր բերվել օրինագիծ, որն արգելում է արտարժույթով վարկ տրամադրել բնակչությանը:

Լիբերալ-դեմոկրատներն առաջին անգամ չէ, որ ռուսաստանցիներին առաջարկում են հրաժարվել դոլարից: 2013 թ. նոյեմբերին պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովն օրինագիծ էր պատրաստել, որն արգելում էր ամերիկյան արժույթի շրջանառությունն ու պահումը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռադայի պատգամավորներն առաջարկել են Յանուկովիչին զրկել նախագահի կոչումից’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում մաքրության օր կանցկացվի անտուն մարդկանց համար’