‘Ժիրինովսկին ՌԼԴԿ անդամներին արգելել է սեքսով զբաղվել տարին չորս անգամից ավելի’

929

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է կուսակցության անդամների համար սեռական կյանքի նորմատիվներ մտցնելու մասին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ժիրինովսկին իր կուսակիցներից պահանջել է սեքսով զբաղվել եռամսյակը մեկ անգամ: «Պոռնկագրության, պոռնոտեսաերիզների և զանազան նմանատիպ ֆիլմերի ազդեցության տակ երիտասարդ սերնդի մոտ տպավորություն է ստեղծվում, թե որքան շատ՝ այնքան լավ: Որքան հազվադեպ՝ այնքան լավ: Եւ միայն այն դեպքում, երբ կա փոխադարձ համակրանք: Եռամսյակը մեկ՝ տարեկան երեք-չորս անգամը բավարար է»,- հայտարարել է ՌԼԴԿ ղեկավարը: Ըստ Ժիրինովսկու՝ առողջ կենսակերպը ներառում է նաև զսպվածություն սեռական հարաբերություններում: Բացի այդ, ըստ քաղաքական գործչի՝ առողջության պահպանման նպատակով անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և կերակրի մեջ միս օգտագործելուց:

Durex ընկերության կողմից 2008 թ. անցկացված հետազոտության արդյունքներով՝ Ռուսաստանը այն երեք խոշոր երկրների շարքում է, որտեղ ամենից շատ են զբաղվում սեքսով. միջին հաշվով՝ դա տեղի է ունենում տարեկան 143 անգամ: Ռուսաստանցիների 80 %-ը սեռական հարաբերություններ է ունենում առնվազն շաբաթը մեկ անգամ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. ԲՀԿ-ում նախատեսվում են որոշակի կառուցվածքային և կառավարման մեխանիզմների փոփոխություններ’
Հաջորդ հոդվածը‘Գ.Սահակյանը՝ գազի սպառման մասին. Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել’