‘Ժիրինովսկի. Ռուսաստանի բաժանումն ազգային հանրապետությունների՝ սպառնում է պետականությանը’

984

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին  անհանգստություն է արտահայտել ռուս ժողովրդի վիճակի և Ռուսաստանի վարչական բաժանման առիթով: «Ես մեկ այլ պետություն չգիտեմ,որտեղ պետություն ձևավորող ժողովուրդը այսքան ստորացուցիչ վիճակում լինի: Նման պետությունը երբեք ամուր չի լինի»,- այսօր Մոսկվայում Համաշխարհային ռուսական ժողովրդական ժողովում հայտարարել է Ժիրինովսկին: Նա նաև նշել է, թե «չկա ոչ մի այլ երկիր, որտեղ ներսում բաժանում կատարվի ազգային սկզբունքով», և օրինակ է բերել ցարական Ռուսաստանը՝ իր գուբերնիաներով: «Եթե մենք միասնական ենք, ապա ինչի՞ են պետք 30 ազգային միավորները: Նրանք ունեն իրենց լեզուն: Մնացել է միայն սեփական դրոշը, սեփական զինանշանը, սեփական ամեն ինչ: Հարկավոր է ընդամենը անկախություն հայտարարել և սեփական արժույթը մտցնել: Նման պետությունն ուժեղ կլինի՞: Ո՛չ»,- հայտարարել է Ժիրինովսկին: «Պետության իմաստը՝ տարածքի, բնակչության և լեզվի միասնությունն է: Եթե մի գործոնը բացակայում է՝ չկա ընդհանուր լեզու, ժողովուրդը բաժանված է ազգային սկզբունքով՝ պետություն չկա»,- նշել է ՌԼԴԿ առաջնորդը, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բյուջեն կատարվել է 75.8 մլրդ.դրամ դեֆիցիտով’
Հաջորդ հոդվածը‘2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրությաան ծավալը Հայաստանում աճել է 7 %-ով’