‘ԺՀԿ-ն պառակտվեց. Մամուլ’

1114

Երեկ տեղի ունեցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը տևել է մոտ 3 ժամ, որն ընդմիջվել է կես ժամով, որովհետև քաղխորհրդի անդամներից մի քանիսն առաջարկել են՝ մինչև Պետրոս Գևորգյանին և Ղուկաս Մեհրաբյանին կուսակցությունից հեռացնելու որոշում կայացնելը, մեկ անգամ ևս խոսեն նրանց հետ. վերջիններս հրաժարվել էին մասնակցել քաղխորհրդի նիստին: Բանակցություններ վարելու առաքելությունը կրկին իրականացրել է կուսակցության փոխնախագահ Կառլեն Ալեքսանյանը: Մոտ կես ժամ տևած հեռախոսազրույցից հետո, ինչպես տեղեկացրեց ԺՀԿ «Հրապարակի» աղբյուրը, այդպես էլ որևէ հայտարարի չեն եկել:

Ղուկաս Մեհրաբյանն ասել է. «Մենք ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք, մենք փորձում ենք հարցը լուծել իրավական հարթությունում»: Ինչն էլ ԺՀԿ-ում ընկալել են որպես նոր ԺՀԿ ստեղծելու ակնարկ:

Այնուհետև քաղխորհուրդը շարունակել է իր աշխատանքը, քվեարկության է դրվել Մեհրաբյանի և Գևորգյանի հեռացման հարցը: Քաղխորհրդին 19 հոգուց (3-ը վերջին երկու տարում սառեցրել են իրենց անդամությունը կուսակցությանը), այսինքն, դե ֆակտո 16 հոգուց մասնակցել են 13-ը, որոշմանը դեմ և ձեռնպահ քվեարկել են մեկական, կողմ՝ քաղխորհրդի 11 անդամ:   

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր անդմաներ Ղուկաս Մեհրաբյանն և Պետրոս Գևորգյանը վերջերս հայտարարություն էին տարածել՝ որտեղ նշում էին, որ ԺՀԿ նախագահի լիզարությունները վաղուց ավարտվել են, և Պետրոս Մակեյանի՝ կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում:

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մենք ստիպված, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները»,- ասված էր հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘260 000 մարդ անվերադարձ հեռացել է Հայաստանից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արտագաղթի նոր ալիքը, փաստորեն, սկսվել է. Մամուլ’