‘Ժնևյան բանակցությունների հերթական ռաունդում կքննարկվեն հակամարտության գոտիներում ազատ տեղաշարժման հարցերը’

901

Այսօր առավոտյան Վրաստանի պատվիրակությունը մեկնելու է Ժնև՝ մասնակցելու Կովկասի անվտանգության հարցերով Ժնևյան գործընթացի հերթական ՝ 23-րդ ռաունդին, որը կկայանա մարտի 26-27-ին: Ինչպես հայտարարել է վերաինտեգրման պետնախարարի տեղակալ Մարիամ Ցիխելաշվիլին՝ հանդիպման ընթացքում վրացական կողմը պնդելու է հակամարտության կողմերի համար ազատ տեղաշարժ ապահովելու խնդրի անհրաժեշտությունը: «Խաղաղ բնակիչներ սկսում են գարնանային աշխատանքները  դաշտերում, և այս շրջանում շատ կարևոր է երկու կողմերում էլ ապահովել քաղաքացիների ազատ տեղաշարժը»,- ասել է նա: Ցիխելաշվիլին նաև նշել է, որ վրացական կողմը կբարձրացնի Հարավային Օսիայի և Վրաստանի միջև, այսպես կոչված՝ սահմանամերձ շրջանում, ռուսաստանցի սահմանապահների կողմից տեղադրված փշալարերը ապամոնտաժելու հարցը: Բանակցություններին մասնակցելու են Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Վրաստանի, ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի և Եվրամիության ներկայացուցիչները: Վրաց պատվիրակությունը կգլխավորի առաջին փոխարտգործնախարար Դավիդ Զալքալիանին, Ռուսաստանինը՝ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ՀԴԲ-ում Կադիրովի թիկնապահների պատճառով գործադուլ են անում ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որպեսզի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությանը մասնակցեն նաև ռուսաստանցիները’