‘Ժնևում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ ռաունդը’

767

Այսօր Ժնևում մեկնարկում է Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցով բանակցությունների երկրորդ ռաունդը:

Բանակցությունների առաջին ռաունդը մոտավորապես մեկ շաբաթ առաջ ավարտվեց առանց լուրջ առաջընթացի. կողմերը չկարողացան համաձայնության գալ երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ:

Առաջին ռաունդի ավարտից հետո այս ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հաջողվեց հումանիտար օգնություն հասցնել սիրիական պաշարված Հոմս քաղաք և այնտեղից տարհանել հարյուրավոր խաղաղ բնակիչների: Սակայն կրակը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորավածությունը խախտվեց, և ՄԱԿ-ի հումանիտար օգնությունը տեղափոխող ավտոշարասյունը ենթարկվեց ականանետների հրաձգության: Կառավարական ուժերը հրաձգության մեջ մեղադրում են ապստամբներին, մինչդեռ վերջիններս պնդում են, որ դա արել են Բաշար Ասադի զորքերը, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Էռնստը Զեմֆիրային սպառնացել է հակընդդեմ հայցով’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ի պատասխանը ԿԲ-ին. Ոչ մեկն իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել («Ժամանակ»)’