‘«Ժնև-2». Սիրիայի ընդդիմությունը ռիսկի տակ է դնում Արևմուտքի աջակցությունը’

874

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը զգուշացրել են աջակցության հավանական դադարեցման մասին, այն դեպքում, եթե ընդդիմության  գլխավոր խումբը՝ Սիրիական ազգային դաշինքը, հաջորդ շաբաթ չմասնակցի Ժնևի խաղաղ բանակցություններին: Ինչպես BBC-ին հայտնել է Սիրիական ազգային դաշինքի  ներկայացուցիչը, խաղաղ բանակցություններին մասնակցելու հարցում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անզիջում են: «Նրանք շատ պարզ հասկացրին, որ մեզ այլևս չեն աջակցի, ինչպես հիմա, և մենք կկորցնենք միջազգային հանրության վստահությունը, եթե չմեկնենք Ժնև»,- ասել է անանուն աղբյուրը: Նույն աղբյուրը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի և Լոնդոնի աջակցությունը մեծ նշանակություն ունի դաշինքի համար, բայց նաև միանգամից կասկած է հայտնել, թե այդ աջակցությունից զրկվելու սպառնալիքն իրական է: «Այլընտրանք կա՞: Նրանք Սիրիայում գործ ունեն կոշտ բռնապետի հետ, ով, մի կողմից՝ քիմիական զենք է կիրառում, մյուս կողմից՝ «Ալ-Քաիդային»: Հետևաբար՝ ո՞ւմ հետ պիտի նրանք գործ բռնեն, եթե ոչ՝ մեզ հետ»,- ասել է նա, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘5 սարքեր, որոնք խորհուրդ չի տրվում գնել 2014-ին’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը բանակի մատակարարումը վստահել է իր կրտսեր քրոջը’