‘Ժոան Լապորտա. Սանդրո Ռոսելը «Բարսելոնայում» քանդեց ամեն ինչ’

861

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ակումբի նախագահի հերթական ընտրություններին, որը կայանալու է 2016թ.:
«Ես պատրաստ եմ նորից դառնալ «Բարսելոնայի» նախագահը: Ես ունեմ այն մարդկանց աջակցությունը, որոնք կարող են ինձ օգնել վերականգնել ակումբի հաջող զարգացման մոդելը:
Գիտեմ, թե ինչպես դա անել եւ այդ աշխատանքի համար նախկինում պատասխանատու եմ եղել: Գիտեմ, որ այդպես ակումբի համար ավելի լավ կլինի: Ես պատրաստ եմ ընտրություններին:

Ինչ վերաբերում է Ռոսելին, ապա փորձելով հաջողության հասնել, նա եւ նրա թիմը քանդեցին այն ամենը, ինչ մենք ստեղծել էինք: Նրանք Կրոյֆին հանեցին ակումբի պատվավոր նախագահի պաշտոնից, փոխեցին հովանավորների մոդելը եւ ստիպեցին Գվարդիոլային հեռանալ ակումբից»,- ասել է Լապորտան:

Նախորդ հոդվածը‘Դժգոհ են բոլորը, բողոքում են քչերը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհ դեպի Բրազիլիա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’