‘Ժոզե Բարոզու. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի օգնի խաղաղ գործընթացին’

963

Եվրամիությունն աջակցում է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքրոշմանը։

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր, մասնավորապես, հայտարարել է. – «Այդ օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին»։

Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով գործել միջազգային իրավունքի շրջանակներում՝ Բարոզոն նաեւ նշել է. – «Այդ օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությանը խոչընդոտելու համար»:

Հիշեցնենք՝ 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հուլիսին ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում անդրադարձել են Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին, մտահոգություն հայտնելով, որ դրա վերագործարկումը կարող է սրել իրավիճակը հակամարտության գոտում։

Նախորդ հոդվածը‘Իսրայելը մորեխների «հարձակման» է ենթարկվել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Շարունակվում է ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Հունաստան’