Ժոզե Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին

280

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դոնեցկի «Շախտյորի» հետ ստուգողական հանդիպումից հետո դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին:

«Բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել «Stadio Olimpico»-ում, խորապես զգում են Ուկրաինայի քաղաքացիների խնդիրները։ Նրանք ցույց են տալիս, թե որքան միասնական, համարձակ և ընկերասեր են: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, և ցանկանում ենք նույն բանը, ինչ բոլորը՝ երջանկություն և խաղաղություն: Մենք տեսանք բազմաթիվ ուկրաինացի երեխաների, նրանց գեղեցիկ դեմքերն ու ժպիտները։ Նրանք շարունակում են ժպտալ»,-ասել է Մոուրինյոն։

Նախորդ հոդվածըԵվրամիությունը դադարեցրել է ռուսաստանյան ածուխի գնումը
Հաջորդ հոդվածըՀրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել