‘Ժոզե Մոուրինյոն թիմում տեղ չունի Հենրիխ Մխիթարյանի համար’

3065

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե ինքը կազմում տեղ չունի Հենրիխ Մխիթարյանի համար։

Հայաստանի հավաքականի առաջատարը Կարմիր սատանաների վերջին 8 խաղից 7-ում բացակայել է։ Այս ընթացքում նա վերջին անգամ փոխարինման է դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում։

Մոուրինյոյի խոսքերով ինքը պարզապես հայտացուցակում տեղ չունի Մխիթարյանի համար։ Պորտուգալացին գտնում է, որ հիմա Հենրիխը նույնիսկ արժանի չէ տեղ զբաղեցնելու պահեստայինների նստարանին։

«Պահեստային նստարանին ես կարող եմ 6 խաղացող ունենալ։ Որպես կանոն ես ընդգրկում եմ երկու պաշտպան և Դեյլի Բլինդին, ով կարող է հանդես գալ և պաշտպանության կենտրոնում, և եզրում։ Միշտ ընդգրկում եմ Էշլի Յանգին, որովհետև նա կարող է խաղալ եզրային պաշտպանի և եզրային կիսապաշտպանի դիրքում։ Անդեր Էրերան պատասխանատու է դաշտի կենտրոնի համար, Զլատան Իբրահիմովիչը կարող է հանդես գալ հարձակման գծում, իսկ Մարկուս Ռեշֆորդը կարող է խաղալ երկրորդ հարձակվողի կամ կիսապաշտպանի դիրքում։ Միկին չի ընդգրկվում պահեստայինների թվում, որովհետև մյուսներն են արժանի ընդգրկվելու հայտացուցակում»,- Մոուրինյոյին է մեջբերում The Independent-ը։

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը ցնցված է Իրաքում զանգվածային մահապատիժներից’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալին» հետաքրքրում է Կուրտուան, այլ ոչ թե Դե Խեան’