Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության ռեկորդ է սահմանել

915

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության ռեկորդ է սահմանել։ Պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմերը 42 խաղում անընդմեջ չեն պարտվում սեփական խաղադաշտում, հաղորդում է Opta-ն։ Մոուրինյոն այդ արդյունքին հասել է՝ հաշվի առնելով նաեւ 2008-2010 թվականներին Միլանի «Ինտերի» հետ աշխատանքը։

Նախորդ ռեկորդակիը իտալացի Մասիմիլիանո Ալեգրին էր, որը Ա Սերիայի տնային խաղերում «Յուվենտուսի» հետ չէր պարտվում 2015թ․ սեպտեմբերից 2017թ․ սեպտեմբեր։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» տանը 2։0 հաշվով հաղթել է «Էմպոլիին», Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըԿլաուդիո Ռանիերին գլխավորեց «Ուոթֆորդը»
Հաջորդ հոդվածըՀայաստանի թիմի բոլոր խաղացողներն արդեն Ֆրանկֆուրտում են, դեռ չի ժամանել միայն Սելարայանը