‘Ժոզե Մոուրինյո. Գնացքը հեռացել է’

883

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի մրցաշարային վիճակը Իսպանիայի առաջնությունում:

«Իսպանիայի առաջնության առումով նշեմ, որ գնացքը հեռացել է: Միշտ ասել եմ իմ ֆուտբոլիստներին, որ շատ կարեւոր է օգտագործել առաջնության հանդիպումները, որպեսզի հիանալի մարզավիճակում մոտենանք այն մրցավեճերին, որոնցից կախված է տիտղոսների ապագան: Լա Լիգան մենք արդեն վաղուց պարտվել ենք:

Մենք ձգտում ենք խաղալ  միայն հաղթանակի համար: Ցանկանում ենք ավարտել մրցաշարը՝ մոտ լինելով առաջին տեղին: Փորձում ենք թեթեւացնել ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը, որպեսզի վճռական խաղերում բոլորը մարզավիճակի գագաթնակետում լինեն: Բայց այս մրցաշրջանում՝ իմ կարծիքով, մենք հաղթել այլեւս չենք կարող»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» «Բարսելոնայից» ետ է մնում 13 միավորով: Մինչեւ մրցաշրջանի ավարտը դեռ 10 տուր կա:

Նախորդ հոդվածը‘Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի պահանջները. Օմբուդսմենի զեկույց 2012’
Հաջորդ հոդվածը‘Դեղին համարանիշներով երթևեկող վարորդներին որպես փոխհատուցում մեկ տարի ազատել հարկերից’