‘Ժոզե Մոուրինյո. «Ես ուզում եմ մնալ ակումբում: Ակումբն ուզում է, որ ես մնամ»’

1172

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ չի հավատացել իր պաշտոնանկությանը նույնիսկ մրցաշրջանի մեկնարկի մի շարք անհաջողություններից հետո: Ինչ-որ պահի հենց Մոուրինյոն էր համարվում Պրեմիեր լիգայում հերթական մարզիչը, ով կհեռանա իր պաշտոնից: Իրադարձությունների այդպիսի ընթացք էր խոստանում «Կապույտների» ձախողված մեկնարկը:

Բայց պորտուգալացին չի անհանգստացել իր աշխատանքի համար: Օգոստոսին ստորագրված նոր պայմանագիրը Ժոզեին երաշխիք է տալիս, որ նա կշարունակի իր գործը «Սթեմֆորդ Բրիջում»:

«Իմ ապագա՞ն: Ես լուրերը չեմ կարդում: Իմ 4-ամյա պայմանագիրն ընդամենը մի քանի ամիս առաջ է կնքվել: Ես ուզում եմ մնալ ակումբում: Ակումբն ուզում է, որ ես մնամ: Մենք հասկանում ենք, որ սա ֆուտբոլ է, այդ անբավարար արդյունքները միշտ անհարկի ասեկոսեների տեղիք են տալիս: Դա ինձ չի զարմացնում:

Այդուհանդերձ, նույնիսկ ամենաբարդ ժամանակահատվածում, երբ մի քանի հանդիպում անընդմեջ պարտվեցինք, իմ հարաբերություններն ակումբի հետ շատ հստակ են եղել»,- ասել է Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘Սպորտ-Էքսպրես. «Կրասնոդարի» դեմ խաղում Մխիթարյանը լավագույնն էր «Բորուսիայի» կազմում’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Գվարդիոլան գերազանց մարզիչ է, բայց որպես մարդ…»’