‘Ժոզե Մոուրինյո. Իմ սիրտը Միլանում է’

974

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն առավել մեծ հաճույք է պատճառել աշխատանքը «Ինտերում»:

«Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», դա մադրիդցիների՝ թվով երրորդ առաջարկն էր: Այն ժամանակ ես լսեցի իմ ընկերների խորհուրդը, որոնք ասացին, որ եթե ես չգլխավորեմ «Ռեալը», ապա միշտ կզգամ, որ ինչ որ բան եմ բաց թողել:

Եվ ես հեռացա «Ինտերից»: Երբ դու ինչ որ բան ես նվաճում «Ռեալի» հետ, ապա դա նշանակում է, որ դու պատմություն ես կերտում: Այսպես թե այնպես, իմ սիրտը մնում է սեւ-կապույտ:

Ոչ մի տեղ ինձ այդպես երջանիկ չեմ զգացել, ինչպես «Ինտերում»: Երբ լքեցի ակումբը, մեկ անգամ չէ, որ դրա համար լաց եմ եղել: Իմ սիրտը պատկանում է Միլանին, ես միշտ կարոտելու եմ «Ինտերին»:

«Ներաձուրին» իմ ընտանիքն է, ես միշտ լինելու եմ նրա մասնիկը: Ես ուրախանում եմ «Ինտերի» հաջողություններով, եւ վշտանում՝ պարտություններից»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում TVI հեռուստաընկերությունը:

Նախորդ հոդվածը‘Տորոնտոյում կանացի կոշիկներով տղամարդիկ մասնակցել են կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված երթին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ ոստիկանությունը իր կայքում չի տեղադրում այն ավտովթարի մասին լուրը, որտեղ գուցե նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին է եղել ‘