Ժոզե Մոուրինյո. Իսպանիան նույնքան ուժեղ չէ, որքան Իտալիան

1360

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել ֆուտբոլի Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման մասին:

«Երկիրը շատ կապված է հավաքականի հետ: Հիմա ես կարանտինի մեջ եմ Հռոմում և գտնվում եմ ակումբի մարզաբազայում, սակայն զգում եմ, որ բոլորը ոչ միայն անհանգստացած են, այլև շատ դրական են տրամադրված թիմի հանդեպ: Իտալացիները լավ են հանդես գալիս ոչ միայն Եվրո-2020-ում, այլև դրանից առաջ: Երիտասարդության ու փորձի միաձուլումը իդեալական է, նրանք հրաշալի են պաշտպանվում: Բոնուչին ու Կյելինին այնքան վաղուց են հանդես գալիս միասին, որ կարող են խաղալ փակ աչքերով: Իտալացիները կորցրին Սպինացոլային: Պատկերացրեք, թե ինչ է դա նշանակում ինձ համար: Ես չեմ կարող նրա հետ հույսեր կապել մոտ 6 ամիս: Իտալիայի հավաքականը կորցրեց շատ կարևոր խաղացողի:

Ռոբերտո Մանչինին շրջապատված է ընկերներով և ունի անհավանական փորձ: Նրա մարզչական շտաբը շատ լավ մթնոլորտ է ստեղծում:

Չեմ ասի, որ նրանք 100 տոկոսով եզրափակիչում են: Շատ եմ հարգում Իսպանիային, բայց չեմ կարծում, որ նրանք նույնքան ուժեղ են, որքան Իտալիան: Բայց Իսպանիան ունի տաղանդ ու հստակ խաղաոճ: Երբ խաղն ընթանում է նրանց ուզածով, մրցակիցն ունենում է լուրջ խնդիրներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը: Եզրափակիչի մյուս ուզեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Նախորդ հոդվածըԶավեն Բոյաջյան. Լեգենդը տարիք չունի
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ. Արգենտինան հաղթեց խոշոր հաշվով, Կոլումբիան դուրս թողեց Ուրուգվային