‘Ժոզե Մոուրինյո. «Պրոֆեսիոնալ մնալու և տքնաջան աշխատելու համար, պետք է հենց երջանիկ լինել»’

782

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ իր համար առաջնայինը ֆուտբոլիստի` խաղալու պատրաստակամությունն է: Ըստ պորտուգալացի մասնագետի` անկախ ամեն ինչից` ֆուտբոլիստները պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեն:

«Նրանք կարող են տխուր լինել, բայց պետք է պահպանեն հանսգտությունը: Ինձ հայտնի չէ այն գաղտնիքը, թե ինչպես ֆուտբոլիստներին դարձնել երջանիկ: Բայց խնդիրն այն է, որ պրոֆեսիոնալ մնալու և տքնաջան աշխատելու համար, պետք է հենց երջանիկ լինել:

Մարկ Շվարցերն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտում դեռ ոչ մի րոպե չի անցկացրել, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, նա դուրս կգա, քանի որ պատրաստ է: «Նյուքասլի» հետ առաջին խաղում լավագույնն Օբի Միկելն էր: Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե նա չէր խաղացել 3 ամիս: Նա մարզումների ժամանակ էր աշխատել, նա պրոֆեսիոնալ է: Ահա թե ինչ եմ սպասում ես իմ ֆուտբոլստներից»,-Մոուրինյոյի խոսքն է փոխանցում The Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում հետիոտների վրա քշող վարորդը բացականչել է «Ալլահ ակբար»’
Հաջորդ հոդվածը‘Հայնկես. «Քլոզեն այն ֆուտբոլիստն է, ով կարող է օգնել «Բորուսիային»»’