‘Ժոզե Մոուրինյո. «Ֆաբրեգասը «Չելսի»-ին տվեց այն, ինչ նրանից սպասում էինք» ‘

1015

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բերնլիի» դեմ տարած հաղթանակից հետո (3:1) դրական է գնահատել Սեսկ Ֆաբրեգասի դեբյուտը: Նրա խոսքով, իսպանացին գերազանց խաղ է անցկացրել և դրսևորել է իրեն հենց այնպես, ինչպես իրենից սպասում էին:

– Ամբողջ թիմը հիանալի էր գործում, սակայն ես պետք է համաձայնեմ, որ հանդիպման լավագույն խաղացողը Սեսկն էր,-մարզչի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի պաշտոնական կայքը: -Նա և Մատիչը խաղն իրենց վրա էին վերցրել՝ ապահովելով արդյունավետությունն ու տեմպը: Հենց նրանք էին թելադրում հանդիպման ընթացքը՝ բարձրացնելով և թուլացնելով արագությունը, հետ քաշվելով դեպի իրենց դարպասը և դաշտում նախաձեռնությունն իրենց վրա վերցնելով:

Ես քաջածանոթ եմ Սեսկի պրոֆեսիոնալ հատկությունների հետ, քանի որ մենք նրա հետ երկար ժամանակ նույն առաջնությունում ենք եղել՝ սկզբում Անգլիայում, իսկ հետո՝ Իսպանիայում: Ես շատ լավ գիտեմ, թե նա ինչ կարող է տալ իմ թիմին, և նա թիմ է բերում հենց այն, ինչ սպասում ենք իրենից. կայունություն, արագություն դաշտի կենտրոնում որոշումներ ընդունելու ճշգրտություն: Բացի դրանից, նրա կողքին մյուս ֆուտբոլիստներն էլ են սկսում ճիշտ ուղղությամբ գործել: Նայեք Մատիչին. նա բոլորովին այնպես չէր խաղում, ինչպես անցած մրցաշրջանում:

Երկրորդ գոլային պահը իրականացվեց բարձր մակարդակով. շարժում, որակյալ փոխանցում ու փոխըմբռնում ֆուտբոլիստների միջև: Այդ ամենը հիանալի էր:

Նախորդ հոդվածը‘Վարկած. Կարեն Պետրոսյանին ՀՀ տարածքից առեւանգել են – Panorama.am’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկայում Էբոլ տեսակի վիրուսի բռնկման հետեւանքով զոհերի թիվը հասել է 1229-ի’