‘Ժողովուրդն ակամա սկսեց համեմատել և հիշել Սերժ Սարգսյանին’

1543

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա ընդունում է հարսանիքների հրավերները և ինչպե՞ս է վարվում հրավերը ստանալուց հետո:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ընդունում է մոտ հարազատների և ընկերների հրավերները, բայց կես ժամից ավելի չի մնում, քանի որ իր համար ավելի հաճելի են հանգստի այլ ձևերը, մասնավորապես՝ շփումն ընտանիքի անդամների հետ, որսորդությունը, զրույցները մոտ ընկերների հետ:

Հետաքրքիր է, որ երբ Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ընդունում է միայն մոտ մարդկանց հրավերները և հրավերն ընդունելու դեպքում կես ժամից ավելի չի մնում, շատերը ակամա հիշեցին Սերժ Սարգսյանին, ով այնքան շատ ժամանակ է անցկացնում այս կամ այն մարդու որդու կամ դստեր հարսանիքներում, որ տպավորություն է ստեղծվում, որ նա հարսանքամոլ է: Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, որը չպատմի, որ Սերժ Սարգսյանին տեսել է այսինչ գյուղապետի որդու կամ այնինչ թաղային հեղինակության դստեր հարսանիքին: Ընդ որում՝ նա մնում է այնքան, մինչև հեռանա ամենավերջին հյուրը:

Հ.Գ. Ասում են նաև, որ երբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը 2013-ին 90 հարցազրույց է տվել և մոտ 50 ասուլիսի մասնակցել, մի փոքր «սխալ» ցուցանիշ էր ներկայացրել: Իրականում նա պետք է ասեր, որ Սարգսյանն այդքան թվով հարսանիքների և կնունքների արարողության է մասնակցել:    

Նախորդ հոդվածը‘Հաղթանակը Մունդիալում խոստանում է ոչ միայն պատիվ ու փառք, այլև լավ ֆինանսական հատուցում’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանը բոլոր չարիքների հիմքն է’