‘«Ժողովուրդ». Ավանի հոգեբուժարանի հիվանդները՝ ՀՀԿ-ի էլեկտորատ’

947

Ըստ ամենայնի, ՀՀԿ-ի թեկնածուի կողմնակիցները հոգացել էին, որպեսզի Ավանի հոգեբուժարանի հիվանդները ևս կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Ավանի թիվ 1 ընտրատարածքի 1/01 ընտրատեղամասում «Ժողովուրդ»–ի թղթակիցն ականատես եղավ որ ընտրատեղամաս մտնելուն պես մի ընտրող բարձրաձայն հայտարարեց, թե ինքը հանրապետության նախագահն է ու հերթ չպետք է կանգնի։ Իսկ նրա կողքին կանգնած իր նման մեկն էլ շարունակեց, թե ինքն էլ ՀՀ կառավարության անդամ է ու նույնպես հերթ չի կանգնելու։ Սկսվեց թեթև վիճաբանություն, որն էլ հանձնաժողովի անդամների օգնությամբ հարթվեց։ Այս երկուսից հետո երրորդ հոգեկան հիվանդը մտավ ընտրատեղամաս՝ բարձրաձայն կանչելով «1, 2, 3, օբյեկտը պայթեցնում ենք»։ Ավելի ուշ հանձնաժողովի անդամ Մերի Թադևոսյանը բացատրեց, որ իրենք չեն կարող արգելել հոգեկան հիվանդների մուտքը. «Բոլորս լավ գիտենք, որ Ավանում հոգեբուժարան կա։ Միգուցե այստեղի՞ց են բերում։ Ակնհայտ երևում է, որ հատուկ մարդկանց ուղեկցությամբ են եկել քվեարկելու»:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Որքան աղքատ, այնքան իշխանասե՞ր’
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Եվրոպայի լավագույն հինգ առիթմոլոգներից մեկը Հայաստանում հետախուզման մեջ է’