‘
Ըստ պաշտոնական տեղեկության՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի 7.35 հա գյուղնշանակության հողատարածք, 3.58 հա տնամերձ հող, 427.3 քմ մակերեսով առանձնատուն, 17.1 հա արտադրական և հասարակական նշանակության հողատարածք, ինչպես նաև պատկառելի չափսերի` 995.6 քմ մակերեսով բնակելի տուն Էջմիածին քաղաքում:
Ինչ վերաբերում է Գրիգորյանի եկամուտներին, ապա մարտի 3-ի դրությամբ նա ստացել է 147 միլիոն 995 հազար 510 դրամի եկամուտ, որից 2 մլն 195 հազար 210 դրամը` զինվորական թոշակն է, 105 միլիոն 800 հազար 300 դրամը` «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից, իսկ 40 միլիոնը պատգամավորին 100 տոկոս բաժնեմասով պատկանող «Կուարլինի» ՍՊԸ-ից ստացած շահաբաժիններն են:
‘