‘«Ժողովուրդ». «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների մեջ երկրորդ սկանդալն է հասունանում’

1012

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների մեջ երկրորդ սկանդալն է հասունանում։ Ինչպես հայտնի է՝ օրերս «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դիմել է Աժ նախագահին՝ միջազգային պատվիրակություններում ներկայացնելով «ժառանգության» նոր անդամներին, որոնց կազմում չկան իրենց կուսակցությանն ապահարզան հայտարարած ԱԴԿ ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը։ Ավելին, «ժառանգությունը» ցանկանում է Ալիկ Աոզումանյանին հետ կանչել նաև Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, որտեղ նա նշանակվել էր «ժառանգության» քվոտայով։ Սակայն Արզումանյանը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը։ Երեկ Քոքոբելյանն ու Արզումանյանն Աժ միջանցքում բավական երկար զրուցում էին Աժ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի հետ։ Իսկ «ժողովուրդի» հարցին ի պատասխան՝ Արզումանյանն ասաց, թե Աժ կանոնակարգում չկա ետկանչի մեխանիզմ։ «Աժ կանոնակարգ օրենքի 26 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կա այդ պաշտոնից հրաժարական ներկայացնելու տարբերակ, ետկանչի մեխանիզմ չկա։ Այնպես որ, այս հարցը կարգավորվել է Աժ կանոնակարգ օրենքով»,–նշեց Արզումանյանը՝ ասելով որ ինքը հրաժարական չի ներկայացնելու։

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Եվրոպայի լավագույն հինգ առիթմոլոգներից մեկը Հայաստանում հետախուզման մեջ է’
Հաջորդ հոդվածը‘ «Հայկական ժամանակ». Դեռ գործ չեն հարուցել, ուսումնասիրում են’