‘«Ժողովուրդ». Լիսկան կոնֆերանսի արդյունքում ոսկե մեդալ է ստացել’

879

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին:

Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցին:

Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը\’ բացատրելով. «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Մեծ կենտրոնում նոր թաղամաս կկառուցվի՝ «Հայաս» անունով’
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Աստղագուշակ. Տիգրան Սարգսյան– Կենդանակերպի նշանը՝ Վարչամուկ։’