‘«Ժողովուրդ». Կատարվել է Սերժ Սարգսյանի երազանքը՝ նա հանդիպել է Վ.Պուտինի հետ’

959

Երեկ վերջապես իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, ու նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ինչպես տեղեկացրել Էինք, հանդիպումը կայացել է Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: «Ժողովուրդի» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ`այն տևել է բավական կարճ`մոտ 15 րոպե, և մթնոլորտն էլ առանձնապես ջերմ չի եղել: Պուտինը խոսել է մաքսային միասնական Իամակարգին ու ԵվրԱզԷԱ-ին ՀՀ անդամակցության մասին` ասելով որ հարկավոր է վերջնականապես կողմնորոշվել ու պատասխան տալ, ու եթե այն բացասական լինի, ՀՀ-ն կորուստներ կունենա: Պատահական չէ, որ ՀՀ նախագահի նստավայրից այս հանդիպման առիթով ընդամենը տեղեկացրել են, որ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Թերթը հիշեցնում է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն չէր հաջողվել հանդիպել Պուտինին: Բացի այդ, տևական ժամանակ է` հետաձգվում է Պուտինի` Հայաստան կատարելիք այցը:

Նախորդ հոդվածը‘Հասաքե քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով հայ է զոհվել, վիրավորվել է նրա որդին ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը՝ բժշկական համալսարանի ռեկտորի միակ թեկնածու’