‘«Ժողովուրդ». Ճգնաժամը հասավ ՕԵԿ-ին’

1193

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) աճուրդի է հանել իր ունեցվածքը: Մասնավորապես նա վաճառում է Ծաղկաձորում իրեն պատկանող ռեստորանը` տնակներով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արայիկ Հայրապետյանը հաստատել է տեղեկությունը` բացատրելով. «Վաճառում եմ, որ հետո դրա փոխարեն ուրիշ բան կառուցեմ: Դա իմ ամենօրյա աշխատանքն է` անշարժ գույք կառուցել և հետո վաճառել»: Հնարավո՞ր է այլ պատճառ կա` հետաքրքրվել է «Ժողովուրդը» Հայրապետյանից: «Ո՛չ: Քանի որ այլևս քաղաքականության մեջ չեմ, զբաղվում եմ այսպիսի բիզնեսով»,-պատասխանել է ապարանցի Հայրապետյանը:

\"\"

Նախորդ հոդվածը‘«Ազատությու՛ն հիջաբին», «Անիծվե՛ն սիոնիստները». Բաքվում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Նովոն չի շտապում առճակատման գնալ Ծառուկյանի հետ’