‘«Ժողովուրդ». Մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները եկեղեցում մոմ կվառեն’

1154

Կառավարության երեկվա  նիստում որոշում է ընդունվել, որը գրեթե «հավասար»  է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», որով ԱՄՆ-ն օգնում էր հետպատերազմյան Եվրոպային: Այսպես. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո, կառավարությունը  երեք օր շարունակ հաշվարկել  ու պարզել է, որ աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն` 38-ից դառնում է  42 դրամ: Հետեւաբար այդ ընտանիքների ուսերին ամսական  800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը օր ու գիշեր մտածում են  ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: Իսկ մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները երեւի  ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի մտնեն ու հայրենի պաշտոնյաների համար մոմ վառեն:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն փորձել է հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին. «Հրապարակ» (ձայնագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու հետ մեկտեղ պետք է «կասկաներ» բաժանել. «ՉԻ»’