‘«Ժողովուրդ». Պարոն Սարգսյան, արդեն իսկապես սիրուն չէ ‘

1186

Երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ցույց անցկացնող Կոնդի բնակիչներին և Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերին հաջողվել է զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս, կանգնեցնելով ավտոշարասյունը, մոտեցել է հավաքվածներին` հավանաբար չցանկանալով, որ կրկին բնակիչները գան, իր «դեմը կտրեն»: Սարգսյանը պատասխանել է ցուցարարներին, իսկ պատասխան չունենալով այն հարցերին, որոնք իր համար անսպասելի էին, շրջվել ու հեռացել է:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ խաբված բնակարանատերերին Ս. Սարգսյանն անձամբ խնդրի լուծման խոստումներ է շռայլում: Հետաքրքիր է` նախագահական ընտրությունների նախօրեին Ս. Սարգսյանը կրկին կհանդիպի՞ խաբված բնակիչներին`այս անգամ արդեն իր հետ վերցնելով Տարոն Մարգարյանին, որպեսզի տեղում ասի. «Տարոն ջան, սիրուն չէ»: Ինչպես դա արեց խորհրդարանական ընտրություններից առաջ` մայիսի 1-ին, Մաշտոցի պուրակում: Կարծում ենք` նման տարբերակով հարցի լուծումը սպասելի է, թե չէ արդեն իսկապես սիրուն չէ:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Ինչպես էր ընդունվում բյուժեն’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության վաղվա նիստում` Արկադի Ղուկասյանի եղբորը երկու օբյեկտ վաճառելու մասին որոշում կկայացնի ‘