‘«Ժողովուրդ». Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն Սարգսյանն ու Ծառուկյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ’

1401

Շաբաթ օրն ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն իր ներկայությամբ պատվել է անձամբ Սերժ Սարգսյանը: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների` Սարգսյանը կարճ ժամանակով է «Օջախում» եղել: Ու ինչպես մյուս բոլոր էլիտար հարսանիքներում, Սարոյանի որդու հարսանիքը ևս նշանավորվել է քաղաքական հետաքրքիր նրբություններով: Այնտեղ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քանի որ Սարոյանը նրա դստեր և Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հարսանիքի քավորն է:

Ականատեսների վկայությամբ` Սարգսյանն ու Ծառուկյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ, ինչը նշանակում է, որ նրանց հակասության մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող տեղեկություններն առնվազն ուռճացված են կամ շոուի բաղադրիչ: Ի դեպ, այդ «կառավարական հարսանիքին» գեներալ Սարոյանը ազատամարտիկ իր շատ ընկերների չի հրավիրել:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը դիմում է գրել’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». տրակտորաշինության ոլորտում Հայաստանն արդեն գերազանցում է ՌԴ-ին ու Բելառուսին’