‘«Ժողովուրդ». Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ ձերբակալությունները շարունակվելու են’

1163

Երեկ` երկու ժամից ավել տևած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկության` որոշվել է, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է Երևանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի (Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը), իսկ Շիրակի թիվ 35-ում` ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունները: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նիստը նախագահող Սերժ Սարգսյանը խիստ բարկացած է եղել: Նա ասել է, թե շատ վատ է, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը 6 դեմ ձայն է ստացել: «Մենք որևէ տեղից որևէ սպասելիք չունենք: Հույսներս մեզ վրա պիտի դնենք», — մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀԿ առաջնորդը` սպառնալով նաև, որ ձերբակալությունները շարունակվելու են, և որևէ մեկը չի ներվելու: Տպավորություն է ստեղծվել, որ Սարգսյանը նախագահական ընտրություններին միայնակ է մասնակցելու` չակնկալելով որևէ քաղուժի աջակցությունը: ՀՀԿ-ն քննարկել է նաև ԲՀԿ-ի պահվածքը` այն որակելով որպես «անհասկանալի վարքագիծ»:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Տղային ծեծել են, իրեն էլ փոխմարզպետի պաշտոնից հեռացրել’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Բեգլարյանի եղբայրը մի քիչ բիզնեսով կզբաղվի’