‘«Ժողովուրդ». Վեդիի քաղաքապետը քաղաքն «իրենով» է արել. բնակիչներ’

1122

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Վեդի քաղաքի բնակիչները տեղեկացրել են, որ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն ամբողջ քաղաքն «իրենով» է արել. «Նրան են պատկանում ««Դավիթ-Բեկ»-ի պատմամշակութային քարանձավի 5 հեկտար հողատարածքը, «Դեմեր» կոչվող հողատարածքները, խնձորի ու խաղողի այգիները, Վեդիում գտնվող Դաշտաքարի մոտ գտնվող մի գազալցակայան, որի մասին ամբողջ Վեդին գիտի, որ իրենն է: Շրջկոոպ-ի ամբողջ պահեստները վերցրել է, եվրոպատուհաններ ու թիթեղներ են արտադրում: Չգիտենք` հարկ տալիս է, թե չէ»: Ըստ թերթի զրուցակիցների` քաղաքապետը տարածքներ ունի, որոնք իր կնոջ`Աիդա Բարսեղյանի անունով են գրանցված` ի մասնավորի նախկին «Ունիվերմակ»-ի, սպորտդպրոցի հարակից տարածքները: Որտեղի՞ց Ձեզ այդքան գումար, որ հասցրել եք բազում հողատարածքներ ու անշարժ գույք գնել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վարուժան Բարսեղյանը պատասխանել է, թե նշված տարածքներից միայն գազալցակայանից ինքը մասնաբաժին ունի, իսկ սրճարանի տարածքը նվիրել է կնոջը:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Նովոն չի շտապում առճակատման գնալ Ծառուկյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ադրբեջանից 300 մ հեռավորության վրա գտնվող գյուղը բնաջնջման եզրին է’