‘«Ժողովուրդ». Օսկանյանը դեռևս մեղադրյալ չէ’

1061

Չնայած ՀՀ Ազգային ժողովը նախօրեին բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, այնուամենայնիվ, «փողերի լվացման» գործում Օսկանյանը դեռևս ներգրավված չէ որպես մեղադրյալ: Այս մասին «Ժոդովուրդ»-ը տեղեկացել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանից: Սա նշանակում է, որ քննչական գործողություններն առանձնապես լայն թափով չեն ընթանում. Օսկանյանը դեռ հարցաքննության էլ չի հրավիրվել: Ու տպավորություն է, որ գործող ռեժիմին պարզապես անհրաժեշտ էր աղմուկ բարձրացնել, թե «հանցագործը բռնված է», իսկ գործը նրանց չի հետաքրքրում: Եվ քանի որ անորոշ իրավիճակ է, Վ. Օսկանյանը ևս չի շտապում գնահատականներ տալ: «Ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել: Ինչ պետք է, ասվել է արդեն: Ի՞նչ ասեմ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Օսկանյանը:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Արդյո՞ք Օսկանյանը ԲՀԿ-ի ամենաուժեղ դեմքն էր’