‘ժողովրդական սգո օր’

3055

Առավոտյան՝ ժամը 09։00-ից, ՀՀ քաղաքացիները ժողովրդական սգո օր են հայտարարում: Ազատության հրապարակում օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Կազմակերպիչները նախապես զգուշացնում են՝ քաղաքական լոզունգների ու պայքարի օր չէ: «Հայտարարում ենք սգո օր» ֆեյսբուքյան խումբը հավանողների թիվը արդեն գերազանցել է 12 հազարը:

«Վաղը, հունվարի 20-ին, առավոտյան ժամը 9-ից հայտարարվում է ժողովրդական սգո օր։ Եթե մեր իշխանություններն այդքան խիզախություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք միասնական չենք մի ամբողջ հայ ընտանիքի կորուստը սգալու մեջ։ Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Եթե կարող եք, բաց թողեք ձեր աշխատանքային օրը, և գտնվեք Ազատության հրապարակում։

Նախապես զգուշացնում ենք, որ քաղաքական լոզունգների ու պայքարի օր չէ դա։ Եթե ունեք այդ թեմաներով ասելիք, ընտրեք մեկ ուրիշ օր կամ վայր»,- ասված է խմբի նկարագրության մեջ։

Նշենք նաև, որ այսօր մեծ թվով քաղաքացիներ ուղևորվելու են Գյումրի՝ մասնակցելու փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստին: Սոցիալական ցանցերում քաղաքացիները ինքնակազմակերպվում են Գյումրի մեկնելու համար:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհները անցանելի են, Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է’
Հաջորդ հոդվածը‘«Բագրատ Տուր»-ի ղեկավարի տան դարպասին մարտական նռնակ է հայտնաբերվել’