‘Ժորդի Ռոուրա. Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստ ենք «Միլանի» հետ խաղին’

826

«Բարսելոնայի» մարզիչի պաշտոնակատար Ժորդի Ռոուրան անդրադարձել է «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպմանը:

«Տիտո Վիլանովան ակտիվորեն հետեւում է մեր հանդիպումներին: Ես զարմացած եմ նրա տոկունության վրա, որ կարողանում է նման բուժման ընթացքում այդքան հանդիպումներ դիտել: Մենք ձգտում ենք այնպես աշխատել, կարծես Տիտոն այստեղ է, եւ թիմին պատրաստում է խաղին:

Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստվել այս խաղին: Որոշել ենք թիմի կառուցվածքը, չնայած մի շարք դիրքերում դեռ որոշ կասկածներ կան:

Շատ կարեւոր է հավասարակշռություն պահպանել ակտիվության եւ մեր հաղթանակի ձգտման միջեւ, չի կարելի շտապել: Պետք է գտնենք ոսկե միջինը: Մենք կարող ենք երկու գոլ խփել հաշված րոպեների ընթացքում կամ 90 րոպեից էլ ավելի շատ ժամանակահատվածում:

«Միլանը» ամեն ինչ կանի իր առավելությունը պահպանելու համար, սակայն մեր պարտականությունն է հարձակվել: Մենք որոշ քայլեր մշակել ենք»,- ասել է Ռոուրան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Միլան» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Ու՞մ պատվերով էր իրականացվել «մասկի շոու» գործողությունը «Յուվեցի Կարոյի» տղայի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանը հիշել է, որ ինքը եղել Սահմանադրության կազմողներից’