‘Ժորժե Մենդեշ.«Եթե Ալեքս Ֆերգյուսոնը լիներ, կոլումբիացին ավելի շատ ժամանակ կանցկացներ խաղադաշտում»’

780

Գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի շահերը, կարծիք է հայտնել, որ եթե «մանկունիանցիների» գլխավոր մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնը լիներ, կոլումբիացին ավելի շատ ժամանակ կանցկացներ խաղադաշտում.

«Ֆալկաոն, ընտրելով «Մոնակոն», չսխալվեց. նա չեմպիոն է։ Ցավոք, Ֆերգյուսոնը չի գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը. նրա լինելու դեպքում իրավիճակը լրիվ այլ կլիներ։ Ես վստահ եմ, որ եթե Ռադամել 5 ամբողջական հանդիպում անցկացնելու հնարավորություն տրվի, նա դրանցից գրեթե յուրաքանչյուրում գոլի հեղինակ կդառնա։ Եթե Ֆալկաոն չմնա «Մանչեսթեր Յունայթեդում», նա կարիերան կշարունակի աշխարհի 5-6 լավագույն ակումբներից մեկում», Մենդեշի խոսքերն է մեջբերում «Metro»-ն։  

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն 16 հանդիպում է անցկացրել, դարձել 4 գոլի եւ նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ

Նախորդ հոդվածը‘ NHL.«Չիկագո» —«Վանկուվեր». Գոսսան երրորդ խաղն անընդմեջ աչքի է ընկնում դուբլով’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Մարտինես. Իվանովիչը կարմիր քարտի էր արժանի ‘