‘Ժորժե Մենդեշ. «Ռոնալդուն չէր կարող հետաձգել ծննդյան առթիվ կազմակերպած երեկույթը»’

914

Ժորժե Մենդեշը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուի գործակալը, հայտարարել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չէր կարող հետաձգել ծննդյան առթիվ կազմակերպած երեկույթը: Նշենք, որ ծննդյան տոնակատարությունը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկոյից» 4:0 հաշվով «Ռեալի» կրած պարտությունից հետո, որը դժգոհություններ է առաջացրել նույնիսկ ակումբակիցների շրջանում:

«Մենք ստիպված էինք որևէ մի վայրում ընթրել, քանի որ տանը բոլոր ընկերների և ընտանիքի անդամների համար տեղ չկար: Երբ չես կարողանում պահպանել անձնական կյանքի գաղտնիությունը, միշտ հայտվում է մի տղա, ով տեսախցիկով ինչ-որ բան է նկարում և տեսանյութ պատրաստում: Այժմ ես բարկացած եմ: Ռոնալդուն ևս շատ էր զայրացել այս ամենից:

Նա դեռ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Խոստացել եմ շատ բաներ չպատմել: Սակայն, օրինակ, այդ երեկույթին մասնակցում էին նաև 40 երեխաներ: Քրիստիանուն այդ երեկույթը չեղյալ չհայտարարեց միայ այն պատճառով, որ դա անհնար էր: Բացի այդ նա ցանկանում էր շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ընդունել էին հրավերը: Այդ օրը նաև նրա զարմուհու ծննդյան օրն էր: Նա չէր ցանկանում տոնել, քանի որ շատ էր տխրել իր թիմի պարտության պատճառով, սակայն ոչինչ փոխել հնարավոր չէր»,_ Մենդեշի խոսքերն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը. Անչելոտին առաջին հորիզոնականում է’
Հաջորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարի հավաքականը` Աֆրիկայի չեմպիոն (տեսանյութ)’